Մտահոգող զարգացումներ կան. Զաքարյանը` Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի մասին

https://arm.sputniknews.ru/20260808/mtahvogvogh-zargacumner-kan-zaqarjany-vashingtvonum-stvoragrvats-hamadzajnagri-masin-105559421.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92139258_36:0:1560:1143_1920x0_80_0_0_8a1efb66bc11f82aec28413e58600a1c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտակ զաքարյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

արտակ զաքարյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հերթական տոտալ սուտն է, որն այս պահին քարոզչական միակ անվտանգային բարձիկն է ՔՊ–ի ձեռքին։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Այն, ինչ ստորագրվեց 2025 թվականի օգոստոսի 8–ին Վաշինգտոնում, բացարձակ խաղաղության մասին չէր։ Դրա հստակ վկայությունն է Ադրբեջանի վարած քաղաքականությունը, այդ թվում` մեծածավալ ռազմական գնումների իրականացումը Իսրայելից, Պակիստանից, Չինաստանից, Թուրքիայից և եվրոպական տարբեր երկրներից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը փաստացի գոյություն ունի այնքանով, որքանով որ այժմ հրադարար է 2 իրար հաջորդող պատերազմներից հետո։ Ըստ Զաքարյանի` այսօր աշխարհում խաղաղության դեֆիցիտը շատ խիստ է զգացվում, և որևէ հիմք չկա ասելու, որ աշխարհում գործընթացները տանում են դեպի խաղաղ զարգացումներ։

«Օգոստոսի 8–ի համաձայնագիրը Ադրբեջանի տեսանկյունից միջանցքային կոմունիկացիաների ստացումն էր, որը մենք ամեն կերպ պետք է թույլ չտանք, Թուրքիայի տեսանկյունից` Թուրանի ճանապարհը, Վաշինգտոնի տեսանկյունից` ռուսներին Հարավային Կովկասից դուրս մղելու և դեպի Կենտրոնական Ասիա սեփական կոմունիկացիոն ազդեցությունն ընդլայնելու ճանապարհ էր։ Հայերի համար, քանի որ տակը բան չի մնացել, Նիկոլը հորինել է «խաղաղության պայմանագիր» տերմինը։ Տակը իրականում բան չի մնացել, բացի էն 24 կամ 26 %-ից, որը պետք է ինչ–որ մասնավոր կազմակերպություն ժամանակ առ ժամանակ փոխանցի Հայաստանին։Գումարած այն ֆորմալ վերահսկողությունը, որ իբրև թե պետք է իրականացվի, որի մասով ես շատ կասկածում եմ»,–ասաց Զաքարյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հերթական տոտալ սուտն է, որն այս պահին քարոզչական միակ անվտանգային բարձիկն է ՔՊ–ի ձեռքին։ Փաստն այն է, որ խաղաղությանը դատարկ ձեռքերով պատրաստվելը միամտություն է և կապիտուլյացիայի զոհ լինելու հանգամանք։

Պաշտպանության նախկին փոխնախարարը Ադրբեջանի գործողություններում չի տեսնում խաղաղության որևէ նախապատրաստում կամ գործողություն, ու վստահ է` բանավոր հայտարարությունները դեռևս ոչինչ չեն նշանակում, հատկապես, երբ մտահոգող զարգացումներ կան։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն շարունակում է 3․5 մոտ 4 անգամ ավելին լինել, քան Հայաստանինը, Ադրբեջանի ռազմական պայմանագրերը և՛ Պակիստանի հետ, և՛ Թուրքիայի հետ, և՛ ՆԱՏՕ–ի անդամ տարբեր երկրների հետ, ավելի ինտենսիվ են դառնում։

Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները, պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ` խորացնելով Ադրբեջանի հասարակության մեջ հակահայկական տրամադրությունները։

Անդրադառնալով օգոստոսի 8–ին ԱՄՆ–ում ստորագրված եռակողմ համաձայնագրի 1–ամյակի առիթով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, և որ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «ԼՂ հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում` «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, Զաքարյանը դա որակեց որպես քաղաքական տգիտություն։

Նրա խոսքով` ոչ մի նորմալ հայ, որն իրեն իսկապես հայ է համարում, չի կարող մոռանալ Արցախը և ռոբոտի պես ասել` վերջ, ուղիղս անջատում եմ ու մոռանում եմ Արցախի գոյության ու այնտեղ վերադառնալու իրավունքի մասին։

Ալիևն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել

«Ասել, թե մարդիկ կան, որ չեն ուզում խաղաղությունը լինի, քաղաքական առումով ամենատգետ մեկնաբանությունն է. չի՛ կարելի այդպիսի մեկնաբանություն անել, որովհետև այդպիսի մարդիկ մեր երկրում չկան։ Բայց կան մարդիկ, որոնք իրադարձություններին նայում են ավելի սթափ, ավելի բաց աչքերով և պատրաստ չեն անընդհատ տեսնել, թե օրվա իշխանությունն ինչպես է սեփական ժողովրդին խաբում ու տանում դժբախտությունների ճանապարհով»,–ասաց նա։

Զաքարյանն ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ պլանում իրական խաղաղություն ունենալու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է հրաժարվի այն քաղաքականությունից, ինչը հիմա ՔՊ–ն է անում, և պետք է իր դերն ամրապնդի իրական դաշնակիցների հետ և իրական անվտանգային համակարգերում։ Պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ազգային անվտանգության խնդիրներին, սպառազինության, հայ ժողովրդի ներքին համերաշխության և համախմբման խնդիրներին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment