Երևանի կենտրոնում ապօրինի վճարովի կայանատեղի կազմակերպելու 12 դեպք է գրանցվել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ոչ սահմանված տեղերում վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու թվով 12 դեպք է արձանագրվել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ վճարովի ավտոկայանատեղիները կազմակերպվել են առանց իրավական հիմքերի։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Իսկ լռության կանոնների պահպանումն ապահովելու նպատակով տնտեսվարողները նախազգուշացվել են սահմանված կանոնների խախտման դեպքում նախատեսվող իրավական հետևանքների վերաբերյալ։

Leave a comment