ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը փորձում է վերջ տալ Իրանի դեմ պատերազմին

https://arm.sputniknews.ru/20260808/amn-i-shtabneri-peteri-miacjal-kvomitei-ghekavary-pvordzum-e-verj-tal-irani-dem-paterazmin-105558240.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/08/105557627_135:0:2866:2048_1920x0_80_0_0_ca69aeb393e6e6659b477a8437fc68e6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ

Բաժանորդագրվել

ԱՄՆ զինվորականները համոզված են, որ օդային հարվածները Իրանին չեն ստիպի կապիտուլյացիայի ենթարկվել, իսկ Թրամփը մերժել է լայնածավալ ցամաքային գործողությունը՝ մեծ կորուստների ռիսկի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը՝ գեներալ Դեն Քեյնը, երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին ասել է, որ պետք է Իրանի դեմ պատերազմից դուրս գալու ճանապարհ գտնել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի:

Ըստ գործակալության՝ Քեյնը մի շարք գաղտնի հանդիպումներ է անցկացրել վարչակազմի առանցքային անդամների հետ՝ դիրքորոշումները համաձայնեցնելու և Թրամփին հետագա էսկալացիայի ռիսկերը հայտնելու համար: CNN-ի տվյալներով՝ Քեյնը ներկայացրել է իր մտահոգությունները Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռաթքլիֆին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին:

Գեներալը կարծում է, որ բացառապես ավիահարվածների միջոցով դժվար կլինի հասնել Թրամփի հայտարարած նպատակների իրագործմանը։ ԱՄՆ ռազմական հրամանատարությունում և հետախուզությունում աճում է այն ընկալումը, որ օդային հարձակումները չեն կարող անվերջ լինել: Լուրջ զսպող գործոն է դարձել բարձր ճշգրտության հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի զինանոցների սպառումը։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Leave a comment