«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը։

Վերահսկողության ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ՝ արտադրական տարածքի, օդափոխության համակարգի, պատերի, առաստաղի, սարքավորումների և սննդամթերքի հետ շփվող տարաների ոչ պատշաճ վիճակ։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ, իսկ արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև դրանց վերացումը։

Leave a comment