Արդարադատության նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Կառավարության խոսնակների դպրոց ծրագրին

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հանրային կապերի և հաղորդակցության բաժնի մասնագետներ Մերի Հակոբյանն ու Ալլա Փանոսյանը մասնակցել են «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրին:

Եռամսյա դասընթացի փակման արարողությանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ ընդգծելով հանրության հետ կապերի և հաղորդակցության նշանակությունը և կարևորելով նման վերապատրաստումների անցկացումը:

Ծրագրի շրջանավարտներին ողջունել են նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն:

Ողջույնի խոսքերին հաջորդել են վկայականների շնորհման արարողությունը։

«Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրի 3-րդ դասընթացին մասնակցել են պետական կառավարման մարմինների մամուլի քարտուղարներ և հանրության հետ կապերի ու լրատվության պատասխանատու 20-ից ավելի աշխատակիցներ:

Leave a comment