Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում։
Հունգարիայի առաջնության երրորդ տուրում 21-ամյա ֆուտբոլիստը գրավել է ՄՏԿ-ի դարպասը՝ օգնելով «Պուշկաշ Ակադեմիային» արտագնա հաղթանակ տանել 3:2 հաշվով:
Հարությունյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու գոլի հեղինակ դարձել 23-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Գեորգի Հարությունյանը 2025 թվականին ռուսական «Կրասնոդարից» է տեղափոխվել «Պուշկաշ Ակադեմիա»: