Ինչ ճանապարհ պետք է անցնի ՀՀ–ն վիզաների ազատականացման հասնելու համար, և երբ է դա հնարավոր

https://arm.sputniknews.ru/20260808/inch-tshanaparh-petq-e-ancni-hhn-vizaneri-azatakanacman-hasnelu-hamar-ev-erb-e-da-hnaravvor-105438490.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54465179_42:0:726:513_1920x0_80_0_0_4c56acc1b2635a43bab72a0b6a63a310.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վիզա, եվրամիություն, հայաստան–վրաստան համագործակցություն

հայաստան, վիզա, եվրամիություն, հայաստան–վրաստան համագործակցություն

Բաժանորդագրվել

ԵՄ–ն նախատեսում է Հայաստանի հակառուսական քայլերը խրախուսել վիզաների ազատականացման հեռանկարները շահարկելու հաշվին։ Բայց առանց վիզայի ռեժիմը հասանելի կդառնա՞ Հայաստանի համար, և եթե այո, ապա ե՞րբ։

Թեև ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Եվրամիության հետ բանակցություններում «պատմական առաջընթաց» է գրանցվել, բայց Հայաստանի քաղաքացիների համար վիզաների շուտափույթ չեղարկումն իրատեսական չէ։ Այդ ճանապարհն անցած երկրների փորձը ցույց է տալիս, որ վիզաների ազատականացման գործընթացը տարիներ է տևում և պետական ինստիտուտների լայնածավալ վերափոխում է պահանջում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի վերջին այցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի նպատակն է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը հասնել մինչև 2029 թվականը: Ֆոն դեր Լյայենն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը միակ գործընկերն է, որի հետ Եվրամիությունն այժմ ակտիվ երկխոսություն է վարում վիզայի ռեժիմի ազատականացման շուրջ:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկեց 2024 թվականի սեպտեմբերին։ 2026 թվականին Եվրոպական հանձնաժողովը Երևանին փոխանցեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (Visa Liberalisation Action պլան, VLAP) կատարման մասին առաջին զեկույցը։ Փաստաթուղթը պարունակում էր 4 մասով ներկայացված 74 պահանջ՝ կենսաչափական փաստաթղթերի անվտանգություն, սահմանների կառավարում և միգրացիա, հասարակական կարգի ապահովում և հանցավորության դեմ պայքար, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանություն:

Սակայն առաջին զեկույցը ստանալը նշանակում է միայն երկարատև գործընթացի մեկնարկ, ոչ թե վիզաների չեղարկում:

Ոչ թե վիզաների ազատականացում, այլ պետության լայնածավալ փոխակերպում

Մինչ քաղաքացիներին առանց վիզայի ճանապարհորդելու թույլտվություն տալը ԵՄ-ն տարիներով վերահսկելու և գնահատելու է` երկիրը համապատասխանում է կառավարման եվրոպական չափանիշներին, թե ոչ:

Մոդելը, որով այսօր շարժվում է Հայաստանը, նախկինում կիրառվել է Վրաստանի և Մոլդովայի նկատմամբ։ Պետական կառուցվածքի փոփոխությունների մանրամասն պլանը ներկայացնելուց հետո եվրոպացի փորձագետները պարբերաբար ստուգում են իրենց բոլոր պահանջների կատարումը: Միայն դրանից հետո է սկսվում առանց վիզայի ռեժիմ մտցնելու մասին որոշման ընդունման քաղաքական գործընթացը։

Ըստ էության, առանց վիզայի ռեժիմը դառնում է պետական ինստիտուտների համալիր արդիականացման համար խրախուսում։

Գործընթացը տարիներ է տևում

Վրաստանը համարվում է վիզաների ազատականացման առավել ցայտուն օրինակներից մեկը։

ԵՄ-ի հետ պաշտոնական երկխոսությունը սկսվեց 2012-ին, և արդեն 2013-ին Թբիլիսին ստացավ վիզայի ազատականացման գործողությունների ծրագիր, որը նախատեսում էր լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումներ:

Մի քանի տարվա ընթացքում վրացական իշխանությունները ստիպված էին արդիականացնել կենսաչափական փաստաթղթերի համակարգը, փոփոխել միգրացիոն քաղաքականությունն ու սահմանային վերահսկողությունը, ուժեղացնել կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, տասնյակ նոր օրենքներ ընդունել, ներդնել ժամանակակից թվային պետական ռեեստրներ և ամրապնդել անձնական տվյալների պաշտպանության համակարգը:

Շատ կարևոր էր ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը. եթե Վրաստանի քաղաքացին անօրինական է գտնվում ԵՄ-ում, Թբիլիսին պարտավոր էր նրան արագ հետ ընդունել: Դա սկզբունքային հարց էր Եվրոպայի համար։

Այս ամենն ուղեկցվում էր Եվրոպական հանձնաժողովի կողմից մշտական մոնիտորինգով։ ԵՄ փորձագետները պարբերաբար այցելում էին Վրաստան, գնահատում պարտավորությունների կատարումը, վերլուծում օրենսդրական փոփոխությունները և բարեփոխումների գործնական կիրառումը:

Անգամ տեխնիկական պահանջների կատարումից հետո գործընթացը չավարտվեց։ 2015-2016 թվականների միգրացիոն ճգնաժամի ֆոնին ԵՄ մի շարք երկրներ մտավախություն ունեին, որ անօրինական միգրացիան կաճի, իսկ առանց վիզայի ռեժիմը կչարաշահվի: Արդյունքում Բրյուսելը մշակեց առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հատուկ մեխանիզմ, որը թույլ է տալիս արագ վերականգնել վիզայի սահմանափակումները, եթե միգրացիոն ռիսկեր են առաջանում։

Միայն 2015 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը պաշտոնապես ճանաչեց Վրաստանի կողմից Գործողությունների ծրագրի բոլոր պահանջների կատարումը։ Եվս մեկուկես տարի պահանջվեց, որպեսզի Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ երկրները վերջնականապես համաձայնեցնեն որոշումը։

Արդյունքում Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ մտավ միայն 2017 թվականի մարտի 28-ին՝ Եվրամիության հետ պաշտոնական երկխոսության մեկնարկից գրեթե 5 տարի անց:

Վերահսկողությունը պահպանվում է նույնիսկ վիզաների ազատականացումից հետո

Վիզայի ազատականացումը չի նշանակում, որ վերահսկողությունն ավարտվում է։ Անգամ առանց վիզայի ռեժիմ սահմանելուց հետո Եվրամիությունը շարունակում էր ուշադիր հետևել Վրաստանում տիրող իրավիճակին։ Պատճառը ապաստանի տրամադրման դիմումների թվի աճն էր, ինչպես նաև կացության թույլատրելի ժամկետը գերազանցելու և երկրի քաղաքացիների անօրինական աշխատանքի տեղավորման դեպքերը: Բրյուսելը Թբիլիսիին բազմիցս զգուշացրել է առանց վիզայի ռեժիմի գործողության դադարեցման հնարավորության մասին:

Բացի այդ, եվրոպական սահմանապահները Վրաստանի քաղաքացիներից հաճախ պահանջում էին տրամադրել փաստաթղթերի ամբողջական փաթեթ, որոնք, ըստ էության, անհրաժեշտ են վիզայի նախնական ձևակերպման համար՝ ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրում, տեղեկանք աշխատավայրից և այլն: Միաժամանակ մարդկանց հաճախ մերժում էին մուտք գործել այս կամ այն եվրոպական երկրից, երբեմն նույնիսկ մեծաքանակ խմբեր էին հետ ուղարկում: Նույնը հաճախ կատարվում էր Մոլդովայի քաղաքացիների հետ։

Ի՞նչ ճանապարհ պետք է անցնի Հայաստանը վիզաների ազատականացման հասնելու համար

Հայաստանն առայժմ գտնվում է գործընթացի սկզբնական փուլում, որը պահանջում է հետևողական բարեփոխումներ և երկարատև քաղաքական համաձայնեցումներ հենց ԵՄ–ի ներսում:

Անհրաժեշտ է կատարել տասնյակ պահանջներ, որոնք ընդգրկում են գրեթե բոլոր առանցքային պետական ինստիտուտները՝ փաստաթղթերի տրամադրման համակարգից և սահմանների պահպանությունից մինչև դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, միգրացիոն քաղաքականություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Դրանից հետո բարեփոխումների արդյունքները պետք է արժանանան Եվրոպական հանձնաժողովի դրական գնահատականին, ապա անցնեն հաստատման ընթացակարգ ԵՄ բոլոր կառույցների ու անդամ պետությունների կողմից։

Բացի այդ, վերջնական որոշումը կախված է ոչ միայն Հայաստանի առաջընթացից, այլև համաեվրոպական միգրացիոն իրավիճակից, ինչպես նաև Եվրոպական միության երկրների քաղաքական դիրքորոշումից:

Ստացվում է, որ հաջողությունների մասին հայտարարությունները վկայում են միայն բարդ և բազմափուլ գործընթացի մեկնարկի մասին։ Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ վիզաների փաստացի չեղարկումը կարող է տարիներ տևել։ Այդ պատճառով Հայաստանի քաղաքացիների համար վիզայի մոտալուտ ազատականացման մասին խոսելը դեռ վաղ է, իսկ մոտ ապագայում դրա իրագործումը` քիչ հավանական։

Leave a comment