Երեկ երեկոյան Ռուսաստանի զինված ուժերը խմբային հարված են հասցրել Կիեւում ռազմաարդյունաբերական համալիրի և վառելիքա-քսանյութերի պահեստի, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Հարված է հասցվել Կիևի «Fire Point» ձեռնարկությունը, որը արտադրում է «FP-5 Flamingo» հրթիռների համար նախատեսված բաղադրիչներ և մարտագլխիկներ։
Ռուսաստանի զինված ուժերը նաև հարվածել են Ուկրաինայի զինված ուժերին նավթամթերք մատակարարող «Grandterminal» վառելիքա-քսանյութերի պահեստին։
Մոսկվան հարվածել է նաև Օդեսայից հարավ և արևելք տարանցիկ ճանապարհով անցնող երկու չոր բեռնատար նավերի, որոնք զենք և ռազմական տեխնիկա էին տեղափոխում ուկրաինական նավահանգիստներ։