«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ դեռեւս մոտ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին մեկական միլիոն դրամ գումարով էր պարգեւատրել, ինչից, սակայն, ազգընտիրները դժգոհ էին մնացել․ հեռացող պատգամավորներն ակնկալում էին մի կլորիկ գումար ստանալ՝ որպես անցած տարիներին կատարած աշխատանքի գնահատական…