2026թ. հունվար-հունիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 10%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 5,163.7[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը աճել է 43․5%-ով և կազմել 2,031.9 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 3․4%-ով և կազմել 1,346.0 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 23․8%-ով և կազմել 939.5 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 44․8%-ով և կազմել 0.6 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 13․8%-ով և կազմել 845.7[1] մլն կՎտ ժամ։

[1] Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 309.7 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 196.5 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:

Leave a comment