Brent տեսակի նավթի գինը բարձրացել է՝ հասնելով 83,46 դոլարի՝ մեկ բարելի դիմաց
Նավթի գներն աճում են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ պահպանվող անորոշության ֆոնին։
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1,18%-ով՝ հասնելով 83,46 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների գինը բարձրացել է 0,97%-ով՝ հասնելով 78,04 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։