vesti.am | «Փյունիկ» – «Վան» հանդիպման պատվավոր հյուրն է լինելու Ջանես Նազարյանը

«Փյունիկ» – «Վան» հանդիպման պատվավոր հյուրն է լինելու Ջանես Նազարյանը

Օգոստոսի 9-ին կայանալիք «Փյունիկ» – «Վան» հանդիպման պատվավոր հյուրն է լինելու հայ ըմբիշ Ջանես Նազարյանը, ով Բաքվում կայացած մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ և դարձել աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։

Ինչպես հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը, Ջանես Նազարյանը կմասնակցի հանդիպման մեկնարկի հանդիսավոր արարողությանը և կկատարի խաղի առաջին հարվածը։

«Փյունիկ» – «Վան» հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 17:00-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։

Leave a comment