Քաղաքականություն
07.08.2026 | 21:17
Ռուսական ուժերը կասետային զինամթերքով հարվածել են Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքին, հայտնել են ուկրաինացի փրկարարները։ Նրանց տվյալներով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ 2 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։ Օդեսային հարվածի հետևանքով էլ վնասվել է քաղաքի կենտրոնում գտնվող «Չեռնոմորեց» մարզադաշտը, հայտնել է Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նրա խոսքով՝ փլուզվել են տանիքը, պատուհանները, կոտրվել են պատուհանները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ վիրավորվել է։ Ավելի ուշ Կիպերը հայտնել է, որ նա 29-ամյա կին է, որը բեկորային վնասվածքներ է ստացել։