Հորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը․ Սքոթ Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն առաջիկա տարիներին կարող է կորցնել իր նախկին ռազմավարական նշանակությունը, քանի որ էներգակիրների զգալի մասը կտեղափոխվի այլ երթուղիներով։

«Հորմուզի նեղուցն այլևս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին նախկինում էր, քանի որ Իրանը այն օգտագործել է կամ փորձել է օգտագործել որպես ճնշման գործիք՝ սպառնալով փակել այդ ռազմավարական ուղին։ Առաջիկա երկու տարիների ընթացքում մենք կտեսնենք, որ նեղուցը կկորցնի իր նախկին նշանակությունը և կդառնա պարզապես հերթական ջրային ճանապարհը։ Կարծում եմ՝ ներկայումս Հորմուզի նեղուցով փոխադրվող էներգակիրների ավելի քան 50–70 տոկոսը կվերաուղղվի ստորգետնյա խողովակաշարերով», — հայտարարել է Բեսենթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment