Հայաստանի առևտուրը Ռուսաստանի, ԵՄ–ի և ԱՄՆ–ի հետ. 2026 թվականի 1-ին կիսամյակի տվյալներ

https://arm.sputniknews.ru/20260807/hajastani-arevtury-rusastani-emi-ev-amni-het-2026-tvakani-1-in-kisamjaki-tvjalner-105489001.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105514538_108:0:1309:901_1920x0_80_0_0_6deb837fa4a7aaf5b2318ef80b93a66b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), անկախ պետությունների համագործակցություն (ապհ), առևտուր, իրանի իսլամական հանրապետություն, եվրամիություն, инфографика

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), անկախ պետությունների համագործակցություն (ապհ), առևտուր, իրանի իսլամական հանրապետություն, եվրամիություն, инфографика

Բաժանորդագրվել

ՌԴ-ի հետ առևտրում նվազել է ինչպես վերարտահանման, այնպես էլ պտուղ-բանջարեղենի մատակարարումների ծավալը։ Տարվա առաջին ամիսներին ՀՀ–ից ԵՄ արտահանումն աճել է ոչ թե պատրաստի արտադրանքի, այլ հումքի հաշվին։ Փայլաթիթեղի փաստացի արգելքից հետո դեպի ԱՄՆ արտահանման տեմպը նվազել է։

Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտուրը 2026 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,9%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ռուսաստանի հետ առևտուր

Բացարձակ թվերով ապրանքաշրջանառությունը կրճատվել է՝ մոտ 3,33 մլրդ դոլարից հասնելով 2,63 մլրդ դոլարի, այսինքն՝ նվազելով գրեթե 700 մլն դոլարով։

Հայաստանից արտահանումը նվազել է՝ 1,28 մլրդ դոլարից հասնելով 1,23 մլրդ դոլարի (մոտ 53 մլն դոլարով)։ Ռուսաստանից ներմուծումը նույնպես զգալի նվազել է՝ 2,04 մլրդ դոլարից հասնելով 1,4 մլրդ դոլարի (մոտ 642 մլն դոլարով)։

Կրճատումը հիմնականում կապված է վերարտահանման անկման հետ։ Այդ մասին վկայում է մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրի կտրուկ նվազումը, որը 2022 թվականից հետո դարձել է Հայաստանի տարանցիկ առևտրի գլխավոր հանգույցը։

Զգալի նվազել է նաև պտուղ-բանջարեղենի արտահանումը։ Ըստ վիճակագրության՝ մոտ 85 միլիոն դոլարից հասել է 56 միլիոն դոլարի, ֆիզիկական արտահայտությամբ՝ 61 հազարից դառնալով մինչև 30 հազար տոննա (այսինքն՝ գրեթե երկու անգամ)։

Հիմնական անկումը գրանցվել է հունիսին՝ հայկական գյուղմթերքի մատակարարման սահմանափակումների կիրառումից հետո։ Մեկ ամսում արտահանումը 32 հազար տոննայից կրճատվել է և դարձել մինչև 16 հազար տոննա, դրամական արտահայտությամբ՝ 36 մլն դոլարից մինչև 16 մլն դոլար։

Սրանք առայժմ ընդհանուր ցուցանիշներն են՝ առանց ըստ երկրների դասավորման, սակայն ավանդաբար պտուղ-բանջարեղենի հայկական արտահանման մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում հենց ռուսական շուկային։

2026–ին ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը կգերազանցի 100 մլրդ դոլարը. Ղազախստանի վարչապետ

ԵԱՏՄ և ԱՊՀ մյուս երկրներ

Այս ֆոնին ԵԱՏՄ այլ երկրների հետ ապրանքաշրջանառությունը շարունակել է աճել։

Բելառուսի դեպքում 102,9 մլն դոլարից հասել է 122,3 մլն դոլարի, Ղազախստանի դեպքում՝ 41 մլն դոլարից 48,5 մլն դոլարի, Ղրղզստանի դեպքում՝ 4,5 մլն դոլարից 14,5 մլն դոլարի։

Միևնույն ժամանակ դեպի Բելառուս արտահանման ծավալը գրեթե չի փոխվել (մոտ 65 միլիոն դոլար), մինչդեռ Ղազախստանի դեպքում արտահանումը կրճատվել է` 31 միլիոն դոլարից դառնալով մինչև 20 միլիոն դոլար՝ հիմնականում բջջային հեռախոսների և ավտոդողերի վերարտահանման նվազման պատճառով:

Ղրղզստանի հետ առևտրի աճն ապահովել են շինանյութերի, առաջին հերթին` մշակված քարի և ալյումինե պրոֆիլների մատակարարումները։ Հետխորհրդային տարածքի մյուս երկրների շարքում նկատելիորեն աճել է ապրանքաշրջանառությունը Ուզբեկստանի (19,5 մլն դոլարից հասնելով 35,7 մլն դոլար) և Թուրքմենստանի (14,5 մլն դոլարից հասնելով 26,9 մլն դոլար) հետ: Վրաստանի հետ առևտուրը 126,7 մլն դոլարից հասել է 136,4 մլն դոլարի՝ էլեկտրաէներգիայի արտահանման և ավտոմեքենաների վերարտահանման շնորհիվ:

Եվրոպական միություն

ԵՄ երկրների շարքում առավել նկատելի աճը բաժին է ընկել Բելգիային և Բուլղարիային։

Բելգիայի հետ ապրանքաշրջանառությունը 82,9 մլն դոլարից հասել է 153,3 մլն դոլարի, Բուլղարիայի հետ՝ 41,9 մլն դոլարից 223,3 մլն դոլարի։ Երկու դեպքում էլ աճն ապահովվել է հիմնականում պղնձի խտանյութի արտահանմամբ։

Առաջին եռամսյակի տվյալներով՝ հենց հանքարդյունաբերական հումքը՝ պղնձի և մոլիբդենի խտանյութերն են դեպի Եվրամիություն հայկական արտահանման հիմնական խթանիչը։ Աննշան աճ են գրանցել նաև եվրոպական բրենդների պատվերով պատրաստված հագուստի և ալյումինե փայլաթիթեղի մատակարարումները։

Միաժամանակ թարմ մրգի, բանջարեղենի, գինու և կոնյակի արտահանումը ԵՄ շարունակում աննշան մնալ։ Կոնյակի մատակարարումները նույնիսկ նվազել են՝ 2,1 մլն դոլարից հասնելով 1,7 մլն դոլարի։

Առանձին ապրանքախմբերի վերաբերյալ կիսամյակային վիճակագրությունը դեռ հրապարակված չէ, ուստի դեպի Եվրոպա արտահանման դիվերսիֆիկացման քաղաքականության արդյունքները գնահատել առայժմ հնարավոր չէ։ Սակայն պտուղ-բանջարեղենի մատակարարումների կտրուկ նվազումը լավատեսության առիթ առայժմ չի տալիս։

ՌԴ–ի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 2/3-ով. Օվերչուկ

Այլ ուղղություններ

ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 180 մլն դոլարից մինչև 256,1 մլն դոլար, Իրանի հետ՝ 342,7 մլն դոլարից մինչև 371,4 մլն դոլար, իսկ Չինաստանի հետ՝ 1,2 մլրդ դոլարից մինչև 1,47 մլրդ դոլար։

Չինաստանի հետ առևտրի աճն ապահովել են հիմնականում թանկարժեք մետաղների կիսաֆաբրիկատների, ինչպես նաև պղնձի և մոլիբդենի խտանյութերի մատակարարումները։ Այլ կերպ ասած` արտահանման հիմքը կրկին կազմել է հումքը։

ԱՄՆ արտահանումը նախկինի պես զգալիորեն զիջում է նախկին ցուցանիշներին։ 2021 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնի կողմից հայկական ալյումինե փայլաթիթեղի՝ նախկինում կարևորագույն արտահանման ապրանքի նկատմամբ հակադեմպինգային մաքսատուրքերի սահմանումից հետո մատակարարումներն այդպես էլ չեն վերականգնվել։

Դեպի Իրան արտահանումը նախկինի պես գրեթե ամբողջությամբ ապահովվում է էլեկտրաէներգիայի մատակարարման հաշվին։

Leave a comment