Եկեղեցին ո՛չ ՀԷՑ է, ո՛չ էլ «Մուլտի Ուելնես», որ կուլակաթափ անեն․ Նաթան սրբազան

https://arm.sputniknews.ru/20260807/ekeghecin-voch-hec-e-voch-el-multi-uelnes-vor-kulakatap-anen-natan-srbazan-105546195.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105544148_72:0:1208:852_1920x0_80_0_0_18111f818e5db892efde91a2c59fa0f8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

Բաժանորդագրվել

Բարձրաստիճան հոգևորականը հնարավոր է համարում եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերությունների կարգավորումը, եթե իշխանությունները զղջան և բանակցության սեղանի շուրջ նստեն։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik․ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Հայաստանում գործող պարզապես ինչ-որ կազմակերպություն չէ, այլ ազգի հոգին է։ Այսօր Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում կատակեց Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Այն ո՛չ ՀԷՑ է, ո՛չ «Մուլտի Ուելնես», որ կարողանան բոլշևիկյան ձևով կուլակաթափ անել, խլել, պետականացնել, նշանակել իրենց կառավարիչը։ Եկեղեցին մեր ազգի հոգին է։ Մարմինը պետությունն է, մարմինը ժողովուրդն է, հոգին եկեղեցին է»,- ասաց սրբազանը։

Հնարավո՞ր է արդյոք, որ եկեղեցու և իշխանությունների հարաբերությունները կարգավորվեն․ սրբազանը դա անհնար չի համարում, եթե իշխանությունների կողմից զղջում լինի։

Արդյոք պատրա՞ստ է վեհափառ հայրապետը ներել այս ամենից հետո, Նաթան սրբազանը նշեց՝ քրիստոնյայի մեծագույն առաքելությունը ներելն է, բայց ներումը լինում է այնտեղ, որտեղ կա զղջում։

«Եթե կա զղջում, անկարելի է, որ ներում չլինի»,- ասաց սրբազանը։

Նաթան սրբազանը նաև նշեց, թե, այսպես կոչված, «Բարենորոգման շարժմանը» միացած եպիսկոպոսներից որևէ մեկն այս ընթացքում վեհափառի հետ հանդիպել չի փորձել։ Նրա խոսքով՝ այն հոգևորականները, որոնք Գերագույն հոգևոր խորհրդի անդամ են, նաև հրավերներ են ստացել խորհրդի նիստերին մասնակցելու, սակայն հրավերներն անպատասխան են մնացել։ Նշեց՝ Արման Սարոյանն էլ (Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս` խմբ․) շարունակում է օգտվել Մայր աթոռի հաշիվներից։

Իսկ ինչպե՞ս են վերաբերվում Մայր աթոռում, որ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը որևէ կերպ չի արձագանքել վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավարության մեկնարկին։

«Հուսով եմ՝ նամակը դեռ տեղ չի հասել։ Երևի փոստը լավ չի աշխատում»,- կատակեց սրբազանը։

Նա արձագանքեց նաև լրագրողի հարցին, թե լուրեր են պտտվում՝ իբրև թե Պոլսո պատրիարքն է հավակնում կաթողիկոսի գահին։

«Չգիտեմ՝ ինչի վրա են հավակնում, երբ կաթողիկոսը, փառք Աստծո, ողջ ու առողջ է, և Աստված նրան երկար կյանք տա»,- ասաց Նաթան սրբազանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։

Leave a comment