«Շնորհավորում եմ բոլորիս ձեռք բերված համաձայնությունների, պատմական այցի և այն հնարավորությունների համար, որոնք բացվեցին Հայաստանի առաջ։ Չեմ ուզում որևէ բան առանձնացնել, բայց պետք է ասեմ, որ խոսքը Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացման մասին է և այն օրակարգի, որը մենք իրականացնում ենք։ Այսինքն՝ խաղաղության, որը մեկ կամ երկու տարվա չէ, այլ տասնամյակների»,- ասել է նա:
Սիմոնյանը, լրագրողների հարցին ի պատասխան, նաև ավելացրել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի հետ կապված ՀՀ իշխանությունների մարտավարությունը չի փոխվել։
«Դուք հաճախ ինձ այդ հարցը տալիս եք։ Մենք ասում ենք, որ հրապարակային դրա մասին չենք խոսում, և գործն արվում է, մշտապես քննարկվում են թե՛ գերիների, թե՛ անհայտ կորածների ճակատագրին վերաբերող հարցերը, ինչպես նաև բոլոր հարակից խնդիրները»,- հավելել է Սիմոնյանը: