Կարևորել ենք հունիսից Երևան – Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը. Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՄԹ դեսպանին


ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:


 


«Ողջունել եմ դեսպանին և կարևորել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը։


 


Դեսպանն իր հերթին ընդգծել է՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են։


 


 


Հանդիպման ժամանակ քննարկել ենք ենթակառուցվածքային ծրագրեր։


 


Դեսպանին տեղեկացրել եմ, որ ՏԿԵ նախարարությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացնում, և շատ ցանկալի կլինի այդ ծրագրերում, միջազգային մրցույթներում տեսնել ՄԹ ընկերությունների։


 


Անդրադարձ ենք կատարել նաև «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությանը։


 


Երկուստեք կարևորել ենք հունիս ամսից Երևան – Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը, որը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։

Leave a comment