Սաուդցիները պետք է հասկանան, որ Թուրքիայի և Պակիստանի հետ համաձայնագիրն անվտանգություն չի բերի․ իրանցի պաշտոնյա

Իրանը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված «Մեքքայի համաձայնագիրն» անվանել է «թղթային»։

«Սաուդցիները պետք է հասկանան, որ Թուրքիայի և Պակիստանի հետ թղթային համաձայնագիրը նրանց անվտանգություն չի բերի, ինչպես որ տարիներ շարունակ ամերիկյան միակողմանի կրծքով կերակրումը չի բերի։ Շտկեք իրավիճակը, որպեսզի պաշտպանության համար ուրիշների վրա հույսը չդնեք»,- գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաեին։

 

Leave a comment