Ֆրանսիայի ԱԳՆ-ի կրոնական հարցերով խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնում են, որ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կրոնական հարցերով խորհրդական պարոն Ժան-Քրիստոֆ Պոսելը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։

Դեսպանատան հրապարակած նկարներից տեղեկանում ենք, որ Պոսելի հետ Հայաստան է ժամանել ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը։

 

Leave a comment