9 հայ շախմատիստ է Չեռնոգորիայում մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Բաժանորդագրվել

Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 6-ին և կավարտվի 15-ին:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի 9 պատանի շախմատիստներն առաջին հաղթանակներն են տարել Մոնտենեգրոյում մեկնարկած շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Պատանեկան մրցաշարի առաջին փուլը հաղթանակով են սկսել միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Սուքիասյանը, Ալեքս Սահակյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանն ու Մանվել Առաքելյանը:

Աղջիկների առաջնությունում հաղթանակ են տարել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը:

Ֆրանսիայի շախմատի խոշոր մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Ռոբերտ Հովհաննիսյանը

Նշենք, որ Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 6-ին և կավարտվի 15-ին:

Leave a comment