Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով դատավորը բացարկ է հայտնել

Քաղաքականություն

Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով դատավորը բացարկ է հայտնել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվել է քննել Ամենայն հայոց կաթողիկոսի գործը։ Նա բացարկ է հայտնել։ Պատճառաբանությունը եղել է այն, որ փաստաբան եղել, իսկ արտոնագիրը տվել է Արա Զոհրաբյանը։

«Դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը մտածելով, որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորը բացարկ հայտնեց։ Ես բլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել ամոթալի գործընթացին»,- դատական նիստից հետո հայտնեց Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ մինչ այդ նա սահմանափակել էր դատական նիստի հրապարակայնությունը։ Դատավորը պարզաբանել էր , որ հանգամանքները վերաբերվում են, ինչպես դատավորին, այնպես էլ փաստաբան Արա Զոհրաբյանին։ Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում է այն բանի համար, որ իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրեւ խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:

Leave a comment