Ղալիբաֆն ԱՄՆ-ին մեղադրել է «դիվանագիտական բեմադրության» մեջ և հայտարարել՝ բանակցությունները հարձակման քողարկում են

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կոշտ հայտարարություններով է հանդես եկել ԱՄՆ-ի հասցեին՝ պնդելով, որ Վաշինգտոնը բանակցությունների մասին հայտարարություններն օգտագործում է որպես Իրանի դեմ հնարավոր լայնածավալ հարձակման նախապատրաստությունը քողարկելու միջոց։

«Մոտենում է լայնածավալ հարձակումը։ Սպասեք… Ոչ, նրանք ցանկանում են բանակցել։ Սա կրկնվող թատերական դիվանագիտություն է», – X սոցիալական հարթակում գրել է Ղալիբաֆը։

Նա ԱՄՆ-ին մեղադրել է «շրջապտույտով կրկնվող դիվանագիտական բեմադրություն» իրականացնելու մեջ՝ նշելով, որ վախեցնելու փորձերը, չկատարված խոստումները և կեղծ տեղեկությունները որպես ճնշման միջոց կիրառելը ձախողված ռազմավարություն են։

«Ընդունեք իրականությունը և կատարեք ձեր պարտավորությունները։ Մեզ նոր բեմադրություններ պետք չեն», – ընդգծել է Իրանի խորհրդարանի նախագահը։

Ղալիբաֆի խոսքով՝ Իրանը չի վախենում ԱՄՆ-ի սպառնալիքներից և պատրաստ է պաշտպանել իր շահերը՝ կոչ անելով Վաշինգտոնին հրաժարվել ճնշման քաղաքականությունից և կատարել իր ստանձնած պարտավորությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment