https://arm.sputniknews.ru/20260807/barvojakan-tervori-orinak-e-hae-mvoskvaji-temy-garegin-b-katvoghikvosi-datavarutjan-masin-105517376.html
Բարոյական տեռորի օրինակ է. ՀԱԵ Մոսկվայի թեմը` Գարեգին Բ կաթողիկոսի դատավարության մասին
Բարոյական տեռորի օրինակ է. ՀԱԵ Մոսկվայի թեմը` Գարեգին Բ կաթողիկոսի դատավարության մասին
Sputnik Արմենիա
Թեմը նշել է, որ պետական լծակները հոգևորականության և այլախոհության դեմ օգտագործվում են որպես պատժիչ գործիք։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T14:25+0400
2026-08-07T14:25+0400
2026-08-07T14:25+0400
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/733/02/7330229_0:0:3076:1731_1920x0_80_0_0_673ea79b8b468782dcaa7e4d2a68eeb5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների դատավարությունը հայկական իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ աննախադեպ բարոյական տեռոր է։ Այս մասին ասվում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայտարարության մեջ։Օգոստոսի 7-ին Էջմիածնում տեղի կունենա Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների դեմ հարուցված գործով առաջին դատական նիստը։ Կաթողիկոսը որոշել է անձամբ ներկա գտնվել նիստին։ Ընդդիմադիր խորհրդարանական «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, ինչպես նաև մի շարք հասարակական գործիչներ, մտադիր են դատարանի շենքի դիմաց ցույց անցկացնել՝ ի պաշտպանություն կաթողիկոսի։«Այս օրը պատմության մեջ կմտնի որպես ամոթի և դավաճանության էջ… Սա չարագործություն է ինքնության դեմ, քանի որ հայ ժողովուրդն է դատվում ի դեմս ազգի ընտրած կաթողիկոսի և հոգևորականության, ոտնահարում են Սահմանադրությունը և կրոնական ազատության վերաբերյալ միջազգային օրենքները: Սա դատավարություն չէ, այլ անաստվածների վրեժխնդրություն, որը վկայում է ավտորիտար կառավարիչների բացահայտ հակաեկեղեցական և հակապետական դիրքորոշման մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։Թեմը նշել է, որ այն պայմաններում, երբ պետական լծակները հոգևորականության և այլախոհության դեմ օգտագործվում են որպես պատժիչ գործիք, իսկ իշխանությունները հասարակական կարծիքը ձևավորում են պիտակների, զրպարտության և վախի միջոցով, յուրաքանչյուր հայրենասեր քրիստոնյա պարտավոր է լինել առաջնագծում՝ պայքարելու անարդարության և անօրինականության դեմ՝ ինքնությունը, սրբավայրերը և արժանապատվությունը պահպանելու համար։Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կաթողիկոսին դատարան կանչելը անընդունելի և դատապարտելի էր համարել: Նա կոչ էր արել ՀՀ իշխանություններին հարգանքով վերաբերվել եկեղեցուն և Գարեգին Բ-ին, առկա հարցերն էլ քննարկել փոխըմբռնման մթնոլորտում: Երուսաղեմի հայոց պատրիարքությունն իր հերթին հայտարարել է, որ այս դատավարությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Կաթողիկոսը ոչ միայն Հայաստանում գործող կրոնական կառույցի ղեկավարն է, այլև ամբողջ աշխարհի հայության առաջնորդը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կաթողիկոսի անձի և կարգավիճակի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն անխուսափելիորեն կազդի Հայ առաքելականեկեղեցու մյուս նվիրապետական աթոռների և նրանց առաջնորդների վիճակի վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/733/02/7330229_0:0:2732:2048_1920x0_80_0_0_08e056de63a816531d3d927954875517.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի
Բաժանորդագրվել
Թեմը նշել է, որ պետական լծակները հոգևորականության և այլախոհության դեմ օգտագործվում են որպես պատժիչ գործիք։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների դատավարությունը հայկական իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ աննախադեպ բարոյական տեռոր է։ Այս մասին ասվում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայտարարության մեջ։
Օգոստոսի 7-ին Էջմիածնում տեղի կունենա Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների դեմ հարուցված գործով առաջին դատական նիստը։ Կաթողիկոսը որոշել է անձամբ ներկա գտնվել նիստին։ Ընդդիմադիր խորհրդարանական «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, ինչպես նաև մի շարք հասարակական գործիչներ, մտադիր են դատարանի շենքի դիմաց ցույց անցկացնել՝ ի պաշտպանություն կաթողիկոսի։
«Այս օրը պատմության մեջ կմտնի որպես ամոթի և դավաճանության էջ… Սա չարագործություն է ինքնության դեմ, քանի որ հայ ժողովուրդն է դատվում ի դեմս ազգի ընտրած կաթողիկոսի և հոգևորականության, ոտնահարում են Սահմանադրությունը և կրոնական ազատության վերաբերյալ միջազգային օրենքները: Սա դատավարություն չէ, այլ անաստվածների վրեժխնդրություն, որը վկայում է ավտորիտար կառավարիչների բացահայտ հակաեկեղեցական և հակապետական դիրքորոշման մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Թեմը նշել է, որ այն պայմաններում, երբ պետական լծակները հոգևորականության և այլախոհության դեմ օգտագործվում են որպես պատժիչ գործիք, իսկ իշխանությունները հասարակական կարծիքը ձևավորում են պիտակների, զրպարտության և վախի միջոցով, յուրաքանչյուր հայրենասեր քրիստոնյա պարտավոր է լինել առաջնագծում՝ պայքարելու անարդարության և անօրինականության դեմ՝ ինքնությունը, սրբավայրերը և արժանապատվությունը պահպանելու համար։
Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կաթողիկոսին դատարան կանչելը անընդունելի և դատապարտելի էր համարել: Նա կոչ էր արել ՀՀ իշխանություններին հարգանքով վերաբերվել եկեղեցուն և Գարեգին Բ-ին, առկա հարցերն էլ քննարկել փոխըմբռնման մթնոլորտում: Երուսաղեմի հայոց պատրիարքությունն իր հերթին հայտարարել է, որ այս դատավարությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Կաթողիկոսը ոչ միայն Հայաստանում գործող կրոնական կառույցի ղեկավարն է, այլև ամբողջ աշխարհի հայության առաջնորդը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կաթողիկոսի անձի և կարգավիճակի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն անխուսափելիորեն կազդի Հայ առաքելականեկեղեցու մյուս նվիրապետական աթոռների և նրանց առաջնորդների վիճակի վրա։