Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

07.08.2026 | 13:39

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում «Պլատֆորմային տնտեսության մասին» նոր օրենքը, որը սահմանում է էլեկտրոնային առևտրի և առցանց հարթակների գործունեության թափանցիկ կանոններ:

Միշուստինի խոսքով՝ նոր օրենքի համաձայն, եթե ապրանքի նկատմամբ գործում են ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներ, ապա ռուսական առցանց հարթակներում պարտադիր կարգով ստուգվելու է ԵՏՄ միասնական ռեգիստրում համապատասխանության սերտիֆիկատի կամ հայտարարագրի առկայությունը։

«Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել արտադրանքի համապատասխանության գնահատման տվյալների ժամանակին արդիականացման վրա, որպեսզի ապահովվի ապրանքների անխափան առաջխաղացումը ռուսական թվային առևտրային հարթակներով»,- ընդգծել է Միշուստինը։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

 

 

Leave a comment