ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հրամայել է հարյուրավոր «Boeing 737 Max» ինքնաթիռների ստուգումներ անցկացնել՝ Boeing-ի հին մոդելների կառուցվածքային բաղադրիչներում ճաքեր հայտնաբերելուց հետո, հայտնել է ԱՄՆ Դաշնային ռեգիստրը։
Հրահանգը պահանջում է ստուգել ֆյուզելյաժի կեղևը՝ նախկին վերանորոգման համար, և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հիմնվելով ստուգման արդյունքների վրա։
FAA-ի տվյալներով՝ որոշ հին «Boeing 737 Max» ինքնաթիռների դռների բացվածքների և արտակարգ ելքերի շուրջ հատուկ ամրացման շերտում ճաքեր են հայտնաբերվել։
Ստուգման ենթակա են մոտ 471,737 «Max 8», «Max 9» և «Max 8-200» ինքնաթիռներ։ Հրահանգն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 10-ից։