Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան

Քաղաքականություն

07.08.2026 | 13:20

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի Բելոպոլսկա բնակավայրում գտնվող շուկային, հայտնել է Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է 10 մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում են։

Այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերը հարվածել են նաև մարզի այլ տարածքների։ Անօդաչուի հարվածից ավերվել է Գլուխով համայնքի փոստային բաժանմունքի շենքը։

Մարզկենտրոն Սումիին գիշերային օդային հարվածների հետևանքով վնասվել են մասնավոր տներ, երկու մարդ է տուժել։

 

 

Leave a comment