https://arm.sputniknews.ru/20260807/2026in-eatm-erkrneri-mijev-arevtury-kgerazanci-100-mlrd-dvolary-ghazakhstani-varchapet-105509626.html
2026–ին ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը կգերազանցի 100 մլրդ դոլարը. Ղազախստանի վարչապետ
2026–ին ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը կգերազանցի 100 մլրդ դոլարը. Ղազախստանի վարչապետ
Sputnik Արմենիա
2025 թվականին ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 3.5%-ով, սակայն 2026 թվականի արդյունքներով ավելի քան 7% աճ է կանխատեսվում` մինչև 102 մլրդ… 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T12:40+0400
2026-08-07T12:40+0400
2026-08-07T12:42+0400
ղազախստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105498571_0:0:1500:844_1920x0_80_0_0_ab275c3a3b1eb3964a5fa80f8ce1c338.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտուրը 2026 թվականին կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։Բեկտենովը նաև նշել է, որ ժամանակակից պայմաններում հատուկ նշանակություն է ստանում առևտրի թվային մեխանիզմների զարգացումը, ուստի Ղազախստանը աջակցում է ԵԱՏՄ–ում ապրանքների էլեկտրոնային վաճառքի մասին համաձայնագրի ստորագրմանը։Ղազախստանի վարչապետի խոսքով՝ համաձայնագրի իրականացումը թույլ կտա ընդլայնել հնարավորությունները բիզնեսի համար և կհեշտացնի առևտրի մասնակիցների հասանելիությունը գործընկեր երկրների շուկաներ։Բեկտենովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կոչ է արել ապահովել համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ պայմանավորվածությունների նախապատրաստումը և համաձայնեցումը։ԵԱՏՄ երկրների վարչապետները Ղրղզստանում 3 առանցքային փաստաթուղթ են ստորագրել
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105498571_190:0:1315:844_1920x0_80_0_0_02ba7bb38dac726b50387fb330a24ecd.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղազախստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր
ղազախստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր
12:40 07.08.2026 (Թարմացված է: 12:42 07.08.2026)
Բաժանորդագրվել
2025 թվականին ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 3.5%-ով, սակայն 2026 թվականի արդյունքներով ավելի քան 7% աճ է կանխատեսվում` մինչև 102 մլրդ դոլար։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտուրը 2026 թվականին կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կազմել է 95 մլրդ դոլար, ինչը 3.5%-ով պակաս է 2024 թվականի համեմատ։ Սակայն արդեն այս տարի 7.3% աճ է կանխատեսվում՝ 102 մլրդ դոլար։
Բեկտենովը նաև նշել է, որ ժամանակակից պայմաններում հատուկ նշանակություն է ստանում առևտրի թվային մեխանիզմների զարգացումը, ուստի Ղազախստանը աջակցում է ԵԱՏՄ–ում ապրանքների էլեկտրոնային վաճառքի մասին համաձայնագրի ստորագրմանը։
Ղազախստանի վարչապետի խոսքով՝ համաձայնագրի իրականացումը թույլ կտա ընդլայնել հնարավորությունները բիզնեսի համար և կհեշտացնի առևտրի մասնակիցների հասանելիությունը գործընկեր երկրների շուկաներ։
Բեկտենովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կոչ է արել ապահովել համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ պայմանավորվածությունների նախապատրաստումը և համաձայնեցումը։