Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պահանջում է դադարեցնել Գարեգին Բ–ի դեմ գործընթացը

https://arm.sputniknews.ru/20260807/erusaghemi-hajvoc-patriarqutjuny-pahanjum-e-dadarecnel-garegin-bi-dem-gvortsyntacy-105507595.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105507788_53:0:1404:1013_1920x0_80_0_0_2811b4111e483f160f40738651fc3222.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, երուսաղեմի հայոց պատրիարքարան

հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, երուսաղեմի հայոց պատրիարքարան

Բաժանորդագրվել

Պատրիարքությունը կոչ է անում հայությանն ու սփյուռքի կառույցներին համախմբվել վեհափառ հայրապետի և Հայ եկեղեցու շուրջը։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik․ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների դեմ իրականացվող դատական գործընթացը։ Պատրիարքությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ընդհանուր հոգևոր առաջնորդն է, որի հովվապետական առաքելությունն ու նվիրապետական հեղինակությունը տարածվում են աշխարհասփյուռ հայության, Հայ եկեղեցու նվիրապետական բոլոր աթոռների և թեմերի վրա։

«Վեհափառի նկատմամբ ՀՀ իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքն անխուսափելիորեն անդրադառնալու է նաև Հայ եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների և հոգևոր ղեկավարների դիրքի վրա»,– ասված է հայտարարությունում։

Պատրիարքությունը նշել է, որ հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կյանքի, ազգային ինքնության, մշակույթի, պատմական հիշողության և պետականության պահպանման հիմնասյուներից մեկը։

«Եկեղեցու ներքին կանոնական, վարչական և կարգապահական հարցերին պետական մարմինների միջամտությունը հակասում է եկեղեցու ինքնավարության սկզբունքին և վտանգավոր նախադեպ է ստեղծում եկեղեցի-պետություն հարաբերություններում»,- նշված է հայտարարության մեջ։

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչ է անում ՀՀ պատկան մարմիններին հարգել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը, զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել ազգային պառակտումը և անդառնալի վնաս հասցնել Հայ եկեղեցու և պետության փոխհարաբերություններին։

Միաժամանակ կոչ է անում հայ ժողովրդին, Հայաստանի պետական և հասարակական կազմակերպություններին, սփյուռքի ազգային և եկեղեցական կառույցներին պաշտպան կանգնել Հայ եկեղեցու ինքնավարությանն ու արժանապատվությանը։

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռներ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց պատրիարքություն և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն։ Նվիրապետական բոլոր աթոռները ճանաչում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գահերեցությունն ու նախամեծարությունը։

Երեկ պաշտոնական հայտարարություն էր տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ անընդունելի ու դատապարտելի համարելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դատարան հրավիրելը։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:

Leave a comment