Օմանը համաձայնեցրել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի շրջանակները

Օմանը Իրանի հետ համաձայնեցրել է ժամանակավոր համաձայնագրի հիմնական շրջանակները, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցի բացմանը։ Այս մասին հայտնում է MS NOW-ը։

Ըստ հաղորդման՝ ձեռք բերված պայմանավորվածությունը նպատակ ունի ճանապարհ հարթել նոր հրադադարի հաստատման և ԱՄՆ-ի ու Իրանի միջև միջուկային բանակցությունների վերսկսման համար։

Ակնկալվում է, որ համաձայնագրի պաշտոնական հայտարարությանը կմասնակցեն ՄԱԿ-ի համակարգում գործող Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO) և Միացյալ Նահանգները։ Փաստաթղթին, ինչպես հաղորդվում է, աջակցություն կարտահայտի նաև Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը (ՊԾԱՊՀԽ)։

Պաշտոնական կառույցների ներկայացուցիչները դեռևս չեն հայտնել, թե կոնկրետ երբ է նախատեսվում համաձայնագրի պաշտոնական հրապարակումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment