Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում, բնակիչը գետնափոր շինությունում հայտնաբերել է 10 գլուխ գառներին անկած․ Shamshyan

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովազարդ բնակավայրի Անդրանիկի փողոցի տներից մեկում գտնվող գետնափոր շինությունում կենդանիների կողմից հոշոտված գառներ կան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։ 

Տեղում գառների տերը ոստիկաններին ու կատուներին հայտնել է, որ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում է գառներին հայտնաբերել սատկած, և գայլերը, թե թափառող շներն են եղել, ինքը դժվարանում է պատասխանել։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Leave a comment