Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

07.08.2026 | 10:58

Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը իր ելույթում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի և ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

«Ձեզ հաջողություններ եմ մաղթում ձեր պատասխանատու պետական պաշտոնում»,- դիմելով Փաշինյանին՝ շնորհավորեց Բեկտենովը։

Նշենք, որ նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment