Սաուդյան Արաբիան հայտարարել է Իրանի կողմից հնարավոր հարձակումների նախապատրաստման մասին․ Al Arabiya

Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ հետախուզական տվյալները վկայում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումների միջև համակարգման մասին՝ Սաուդյան Արաբիայի դեմ հնարավոր հարձակումներ նախապատրաստելու նպատակով։

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, պաշտոնյայի խոսքով՝ խոսքը վերաբերում է Իրաքում գործող իրանամետ զինված խմբավորումներին և Եմենի հուսիներին («Անսար Ալլահ»)։

Նրա խոսքով՝ նման տեղեկությունները լուրջ անհանգստություն են առաջացնում, հատկապես այն պայմաններում, երբ Էր-Ռիյադը փորձում է նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը և հասնել խաղաղ բանակցությունների, որոնք, ըստ նրա, առաջընթաց են գրանցում։

Սաուդյան ներկայացուցիչը հավելել է, որ թագավորությունը «չի տատանվի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցանկացած ագրեսիայի դեմ հակազդելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment