Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումը և հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը. ՀՅԴ բյուրո

https://arm.sputniknews.ru/20260807/ekeghecu-tsragravvorvats-tirakhavvorumy-ev-halatsanqnery-hatel-en-bvolvor-karmir-gtsery-hjd-bjurvo-105504972.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/16/83265374_65:0:1489:1067_1920x0_80_0_0_c22e2561ba88b5381ddbb500aa269dcd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)

եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)

Բաժանորդագրվել

ՀՅԴ բյուրոն դատաիրավապահ համակարգին կոչ է անում Հայ առաքելական եկեղեցու դեմ ծավալված գործընթացում մնալ սահմանադրականության և ՀՀ օրենքների շրջանակներում և չտրվել քաղաքական խարդավանքների պարտադրանքին։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ բյուրոն` անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ հարուցված քրեական գործին։

«Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարվում հազարավոր հավատացյալների խղճի ազատության իրավունքն ու հոգևոր արժանապատվությունը, խորանում հանրային պառակտվածությունը, թուլանում մեր ինքնության հիմքերն ու նոր ցնցումների ենթարկվում պետական ու հասարակական կյանքը»,–նշված է հայտարարության մեջ։

ՀՅԴ բյուրոն դատապարտում է իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները և իր լիակատար աջակցությունը հայտնում եկեղեցուն և Հայոց հայրապետին։

Բյուրոն դատաիրավապահ համակարգին կոչ է անում մնալ սահմանադրականության և ՀՀ օրենքների շրջանակներում և չտրվել քաղաքական խարդավանքների պարտադրանքին։ Ընդգծվում է, որ թեմերի կառավարման և առհասարակ կանոնական իրավունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապված հարցերը գտնվում են բացառապես Եկեղեցու իրավասության տիրույթում, և ցանկացած միջամտություն անթույլատրելի է։

«Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ ազգային գիտակցությամբ ու համերաշխության սկզբունքներով առաջնորդվելով, պահպանել ազգային միասնությունը, համախմբվել Հայ առաքելական սուրբ եկեղեցու, նրա հոգևոր առաքելության և Ամենայն հայոց վեհափառ հայրապետի շուրջ»,–նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:

Leave a comment