Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թարզու Լևոն» ընկերությանը պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովազարդ, ապրանքանիշը՝ «Սևան-Անուշ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝


 


– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,


– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,


– սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրամաս:


 


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:


 

Դիտումների քանակ3

Leave a comment