ԱՄՆ-ն Իրանի համար վենեսուելական սցենար էր պատրաստում


Միջազգային

Լուրչը, որը տարածեցին իրանական աղբյուրները, հուշում է, թե ինչպես պետք է ԱՄՆ-ն և Իսրայելը լուծեին Իրանի խնդիրը։

«ԻՀՊԿ-ն և Ներքին անվտանգության ծառայությունը մաքրագործում են ԿՀՎ-ի և MI6-ի հետ կապեր ունեցող «բարեփոխիչներին»։ Շարունակվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններն ու կալանավորումները։ Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին և նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը կալանավորվել և տնային կալանքի տակ են»,- հաղորդում են աղբյուրները։

Այլ կերպ ասած, Իրանում այսպես կոչված չափավորների կամ բարեփոխիչների ներքին դավադրություն է կազմակերպվել։ Հենց նրանք էին, ովքեր անկարգություններից և ԱՄՆ-ի հարվածից հետո, պետք է տարաձայնություններ սերմանեին իրանական էլիտայի ներսում և նպաստեին այաթոլլաների ռեժիմի փլուզմանը։

Եվ նման գործողությունը (ինչպես Մադուրոյի ձերբակալության դեպքում) մեծ ռազմական ուժեր չի պահանջում։ Եվ ԱՄՆ-ն դրանք չի էլ կենտրոնացրել։

Այսինքն, ամեն բան շատ նման էն վենեսուելական սցենարին. ներքին դավաճանության միջոցով փաստացի իշխանության տապալում (հնարավոր է` առեւանգում կամ լիկվիդացիա), իշխանության փոխանցում խամաճիկներին, եւ վերջ: Երկրում պահպանվում էր իշխանության հարաբերական շարունակականությունը, և, հետևաբար, տարածաշրջանում կայունությունը:

Բայց ահա, հիմնական դավադիրների ձերբակալությամբ և բողոքի ցույցերի արագ ճնշմամբ ծրագիրը ձախողվեց: Հենց դա էլ ստիպում է Թրամփին նահանջել` հետ քաշվելով մոծ պատերազմի տարբերակից, որի հնարավորությունն իրականում ԱՄՆ-ն այս պահին չունի:

Թերեւս, ժամանակավորապես: Մինչև մեկ այլ տարբերակ պատրաստ լինի:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment