«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին

Քաղաքականություն

07.08.2026 | 09:47

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախորդի՝ Ջո Բայդենի վարչակազմին մեղադրել է Կիևին տրամադրված ռազմական օգնության պատճառով ամերիկյան զինամթերքի պաշարները սպառելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Բայդենը նրան [Զելենսկիին] 300 միլիարդ դոլարի զինամթերք է տվել: Երբ ես հեռանում էի, ամեն ինչ համալրված էր [զինամթերքով], իսկ նա դրա մեծ մասը նվիրել է: Հիմա մենք այն վերականգնում և օգտագործում ենք շատ հզոր և լավ զինամթերքը, բայց մենք այն չէինք օգտագործում»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգի և հեռահար հրթիռների կտրամադրի, որոնց կարիքը Կիևն ունի, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Մեզ նույնպես հրթիռներ են պետք»։

Միաժամանակ, Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ զինված ուժերը «լավ վիճակում» են, և որ ամերիկյան բանակն ունի բավարար զենք, թեև ոչ այնքան ժամանակակից, «բայց նույնքան արդյունավետ»։

Մինչ այդ, օգոստոսի 1-ին Կիևի վրա Ռուսաստանի իրականացրած հերթական օդային հարվածից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին հայտարարել էր Ուկրաինայի զինված ուժերի համար «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված հրթիռների սուր պակասի մասին:

«Կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, որ այդ միջոցներն անհրաժեշտ են այստեղ և հիմա, այլ ոչ թե պահեստավորված հնարավոր սցենարների համար, որպեսզի Ուկրաինայում ռուսական պատերազմը հնարավոր լինի դադարեցնել»,- կոչ էր արել Ուկրաինայի նախագահը:

 

 

 

Leave a comment