Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում

Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում

Օգոստոսի 6-ին՝ ժամը 20։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին, մարվել՝ օգոստոսի 7-ին ժամը 01։08-ին։ Մոտ 1500 քմ տարածքում այրվել է շինարարական աղբ։

Leave a comment