Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա | ՄԱՄՈՒԼ.ամ

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, «Այսօր»-ին ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Լրագրողը Վեհափառ Հայրապետին հարց է ուղղել՝ տեղի կունենա՞ Եպիսկոպոսաց ժողովը, Գարեգին Երկրորդը կարճ արձագանքել է. «Այո՛»։

Հիշեցման կարգով նշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողով։

Սակայն Մայր Աթոռի վեց եպիսկոպոսների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Leave a comment