https://arm.sputniknews.ru/20260807/barepvokhman-skhalnery-bardum-en-usucchi-vra-pvordzagety-pashinjani-hajtararutjan-masin-105489859.html
«Բարեփոխման» սխալները բարդում են ուսուցչի վրա․ փորձագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Բարեփոխման» սխալները բարդում են ուսուցչի վրա․ փորձագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Փորձագետի խոսքով՝ ոլորտում կայացված ու կայացվող որոշումները բերել են նրան, որ Հայաստանը տարածաշրջանում կրթության մակարդակով վերջին տեղում է։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T08:55+0400
2026-08-07T08:55+0400
2026-08-07T08:55+0400
դպրոց
ատեստավորում
ուսուցիչ
բուհ
նիկոլ փաշինյան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ատոմ մխիթարյան
կրթություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100817275_0:0:1600:901_1920x0_80_0_0_eae0f353e04bf3b74d0590ff238568a1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ում կրթության որակն անկում է ապրում բարձր մակարդակում որոշումների կայացման և այսպես կոչված «բարեփոխումների» պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։Փաշինյանն այսօր կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել, որ անբավարար ստացած դիմորդների թիվն այս տարի անցյալ տարվա համեմատ ավելի բարձր է։ Նա հայտարարել էր, թե ատեստացիա չանցած ուսուցիչները չպետք է աշխատեն դպրոցում, քանի որ «նրա աշակերտն է գնում և ընդունելության քննությունից անբավարար ստանում»։Մխիթարյանի խոսքով՝ այն, որ վերջին 7-8 տարիների ընթացքում կրթության որակը հանրակրթության ոլորտում շարունակաբար անկում է ապրում, փաստ է։ Բայց ո՛չ արդարացի է, ո՛չ էլ հիմնավոր մեղքը բարդել ուսուցիչների վրա, քանի որ խնդիրը համակարգային է, որի վրա մի շարք գործոններ են ազդում։Ատեստացիան չանցած ուսուցիչներին աշխատանքից հեռացնելը նշանակում է` աշակերտները պարզապես ուսուցիչ չեն ունենալու։ Մխիթարյանի խոսքով՝ որքան էլ աշխատավարձերի տարբեր գայթակղիչ թվեր են հնչեցվում, ընդհուպ մինչև 700 հազար, իրականությունն այն է, որ այս մասնագիտությունն ու աշխատանքը պահանջված չեն։ Մխիթարյանը նշում է, որ այս տարի էլ մանկավարժական մասնագիտությունները կրկին վերջին տեղում են դիմորդների քանակով։ Բացի այն, որ դիմորդներն են քիչ, այլ հարց է, թե մանկավարժական կրթություն ստացածներից քանիսն է հետագայում գնալու դպրոցում աշխատելու։«Ստացվում է՝ վարչապետը, կառավարությունը, նախարարը, նախարարությունը, մարզպետարանները մեղավոր չեն, որոնց որոշումներն անմիջական ազդեցություն ունեն ուսուցիչների վրա, այլ մեղավոր են մեր խեղճուկրակ ուսուցիչները։ Նրանք այն նույն ուսուցիչներն են, որոնք դասավանդում էին, օրինակ, ինձ, ձեզ, և մենք բարձր գնահատականներով ընդունվում էինք։ Դա նշանակում է՝ ուսուցիչի գիտելիքները չեն պակասել, խնդիրն այլ տեղ է»,- ասում է Մխիթարյանը։Մխիթարյանը կառավարության ևս մեկ որոշման մասին է հիշեցնում՝ այն դիտարկելով համակարգային խնդիրների թվում․ եթե երեխայի 6 տարին լրացավ, նա չգնաց առաջին դասարան, 7 տարեկանի դեպքում կարող է 2-րդ դասարան գնալ։ Ստացվում է, որ ոչ տառաճանաչ երեխան պետք է միանա արդեն որպես փոքրիկ սոցիալական համայնք ձևավորված դասարանին, ուսուցիչն էլ պետք է փորձի նրան ինտեգրել, ինչը բարդ գործ է։ Այս իրավիճակից կրկին կրթությունն է տուժում։Քանի՞ ուսուցիչ է կամավոր ատեստավորվել Հայաստանում. նախարարը թվեր հրապարակեցՓորձագետը շեշտում է՝ այս ամենի կողքին այսօր ուսուցիչներին պարտադրում են այլ արժեքներ փոխանցել աշակերտներին, որտեղ չկան Արարատը, Արցախը, հայոց եկեղեցու պատմությունը և այլն։ Ուսուցիչն այսօր անորոշության մեջ է ու չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ ու ինչպես դասավանդել։ Նրանց ներկայացվող պահանջներն են անընդհատ փոխվում՝ նախարարությունից մի բան են ասում, մարզպետարանից՝ մեկ այլ բան, ու այսպես շարունակ։Մխիթարյանը հավելում է՝ ոչ միայն անբավարար ստացած դիմորդների թիվն է ավելանում, այլև առհասարակ դիմորդների թիվն է նվազում, և այդ գործոնների շարքում է դեմոգրաֆիական խնդիրը։«Ծնելիությունը մեր երկրում նվազում է։ Օրինակ, 2025 թ․-ին ծնունդների թիվը Հայաստանում եղել է շուրջ 32 հազար, մինչդեռ 7-8 տարի առաջ այդ ցուցանիշը մոտ էր 40 հազարին։ Քանի որ նվազում է ծնելիությունը, պակասում է նաև դպրոց ընդունվողների թիվը»,- նշում է փորձագետը։Համապատասխանաբար, մի քանի տարի հետո այս ցուցանիշի նվազումը մենք կրկին զգալու ենք նաև դպրոցն ավարտողների ու դիմորդների դեպքում։ Իշխող ուժն անընդհատ խոսում է նոր կառուցվող դպրոցների ու մանկապարտեզների մասին, սակայն չի խոսում փակվող դպրոցների մասին, ինչը, ըստ Մխիթարյանի, հանրակրթության որակի վրա ազդող կարևոր գործոններից ևս մեկն է, որի ազդեցությունը մենք դեռ սուր ձևով զգալու ենք։Ըստ նրա՝ ոլորտում կայացված ու կայացվող որոշումները բերել են նրան, որ Հայաստանը տարածաշրջանում կրթության մակարդակով վերջին տեղում է (հունիսին հրապարակվել էր համաշխարհային բուհերի հերթական հեղինակավոր վարկանիշային աղյուսակը՝ QS World University Rankings-ը, որտեղ լավագույն 1000 բուհերի շարքում ներկայացված չէր հայաստանյան որևէ համալսարան– խմբ․)։«Ամիսներ առաջ Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը հրապարակվեց․ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում մոտ 17 հազար դպրոցահասակ երեխա ուղղակի դուրս է մնացել կրթության համակարգից, չի գնում դպրոց։ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ դպրոցահասակ 10 երեխայից մեկը դպրոց չի հաճախում։ Պարզ է, որ բուհ էլ չի գնա, իր կրթությունը չի շարունակի։ Սրանք սարսափելի թվեր են, նույնիսկ Խորհրդային Միությունում ամենահետամնաց միջինասիական երկրները հիմա Հայաստանից ավելի լավ վիճակում են»,- նկատում է փորձագետը։Ուսուցիչները բողոքում են կամավոր ատեստավորման թեստերից, ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն հակադարձում ենԸստ ուսումնասիրության՝ կրթության համակարգից դուրս մնալու գլխավոր պատճառը մնում է սոցիալականը․ ընտանիքը չի կարողանում երեխայի հագուստը, դպրոցական պարագաներն ապահովել։ Վստահ է, որ փոքր դպրոցների փակումն այս թվի աճին է բերելու։Վստահ է՝ կրթության վիճակի բարելավման միակ ձևը կրթության ոլորտում որոշում կայացնողների շտապ փոփոխությունն է, այլ ոչ թե ատեստացիան։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100817275_0:0:1422:1066_1920x0_80_0_0_00ac41091d5a30c8f254758c3970303c.jpg.webp
դպրոց, ատեստավորում, ուսուցիչ, բուհ, նիկոլ փաշինյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ատոմ մխիթարյան, կրթություն
դպրոց, ատեստավորում, ուսուցիչ, բուհ, նիկոլ փաշինյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ատոմ մխիթարյան, կրթություն
Փորձագետի խոսքով՝ ոլորտում կայացված ու կայացվող որոշումները բերել են նրան, որ Հայաստանը տարածաշրջանում կրթության մակարդակով վերջին տեղում է։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ում կրթության որակն անկում է ապրում բարձր մակարդակում որոշումների կայացման և այսպես կոչված «բարեփոխումների» պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
Մխիթարյանի խոսքով՝ այն, որ վերջին 7-8 տարիների ընթացքում կրթության որակը հանրակրթության ոլորտում շարունակաբար անկում է ապրում, փաստ է։ Բայց ո՛չ արդարացի է, ո՛չ էլ հիմնավոր մեղքը բարդել ուսուցիչների վրա, քանի որ խնդիրը համակարգային է, որի վրա մի շարք գործոններ են ազդում։
«Գլխավոր ազդող գործոնն ամենաբարձր մակարդակում որոշումների կայացումն է։ Օրինակ՝ դասագրքերն անընդհատ փոխվում են, ուսուցիչների վրա դրվող պահանջներն են ավելանում, մասնավորապես, նրանք ավելի շատ ժամանակ են ծախսում կազմակերպչական, մատյանների, էլեկտրոնային ձևաթղթերի լրացման, դասերի պլանների կազմման, քան թե դասավանդման վրա։ Ինչ վերաբերում է ատեստացիային, դիմել և անցել է ամբողջ ուսուցչական կազմի ոչ ավելին, քան 1/3-ը, ու սա դեռ պաշտոնական տվյալներով։ Այսինքն՝ կարևոր չէ՝ մարդիկ դիմել են, անցել են, թե ոչ, 5-ից մեկը դուրս է եկել արդեն հանրակրթության ոլորտից, հետևաբար չի կարող դա ազդել մեր դիմորդների գրագիտության վրա»,- նշեց փորձագետը։
Ատեստացիան չանցած ուսուցիչներին աշխատանքից հեռացնելը նշանակում է` աշակերտները պարզապես ուսուցիչ չեն ունենալու։ Մխիթարյանի խոսքով՝ որքան էլ աշխատավարձերի տարբեր գայթակղիչ թվեր են հնչեցվում, ընդհուպ մինչև 700 հազար, իրականությունն այն է, որ այս մասնագիտությունն ու աշխատանքը պահանջված չեն։ Մխիթարյանը նշում է, որ այս տարի էլ մանկավարժական մասնագիտությունները կրկին վերջին տեղում են դիմորդների քանակով։ Բացի այն, որ դիմորդներն են քիչ, այլ հարց է, թե մանկավարժական կրթություն ստացածներից քանիսն է հետագայում գնալու դպրոցում աշխատելու։
«Ստացվում է՝ վարչապետը, կառավարությունը, նախարարը, նախարարությունը, մարզպետարանները մեղավոր չեն, որոնց որոշումներն անմիջական ազդեցություն ունեն ուսուցիչների վրա, այլ մեղավոր են մեր խեղճուկրակ ուսուցիչները։ Նրանք այն նույն ուսուցիչներն են, որոնք դասավանդում էին, օրինակ, ինձ, ձեզ, և մենք բարձր գնահատականներով ընդունվում էինք։ Դա նշանակում է՝ ուսուցիչի գիտելիքները չեն պակասել, խնդիրն այլ տեղ է»,- ասում է Մխիթարյանը։
Մխիթարյանը կառավարության ևս մեկ որոշման մասին է հիշեցնում՝ այն դիտարկելով համակարգային խնդիրների թվում․ եթե երեխայի 6 տարին լրացավ, նա չգնաց առաջին դասարան, 7 տարեկանի դեպքում կարող է 2-րդ դասարան գնալ։ Ստացվում է, որ ոչ տառաճանաչ երեխան պետք է միանա արդեն որպես փոքրիկ սոցիալական համայնք ձևավորված դասարանին, ուսուցիչն էլ պետք է փորձի նրան ինտեգրել, ինչը բարդ գործ է։ Այս իրավիճակից կրկին կրթությունն է տուժում։
Փորձագետը շեշտում է՝ այս ամենի կողքին այսօր ուսուցիչներին պարտադրում են այլ արժեքներ փոխանցել աշակերտներին, որտեղ չկան Արարատը, Արցախը, հայոց եկեղեցու պատմությունը և այլն։ Ուսուցիչն այսօր անորոշության մեջ է ու չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ ու ինչպես դասավանդել։ Նրանց ներկայացվող պահանջներն են անընդհատ փոխվում՝ նախարարությունից մի բան են ասում, մարզպետարանից՝ մեկ այլ բան, ու այսպես շարունակ։
Մխիթարյանը հավելում է՝ ոչ միայն անբավարար ստացած դիմորդների թիվն է ավելանում, այլև առհասարակ դիմորդների թիվն է նվազում, և այդ գործոնների շարքում է դեմոգրաֆիական խնդիրը։
«Ծնելիությունը մեր երկրում նվազում է։ Օրինակ, 2025 թ․-ին ծնունդների թիվը Հայաստանում եղել է շուրջ 32 հազար, մինչդեռ 7-8 տարի առաջ այդ ցուցանիշը մոտ էր 40 հազարին։ Քանի որ նվազում է ծնելիությունը, պակասում է նաև դպրոց ընդունվողների թիվը»,- նշում է փորձագետը։
Համապատասխանաբար, մի քանի տարի հետո այս ցուցանիշի նվազումը մենք կրկին զգալու ենք նաև դպրոցն ավարտողների ու դիմորդների դեպքում։ Իշխող ուժն անընդհատ խոսում է նոր կառուցվող դպրոցների ու մանկապարտեզների մասին, սակայն չի խոսում փակվող դպրոցների մասին, ինչը, ըստ Մխիթարյանի, հանրակրթության որակի վրա ազդող կարևոր գործոններից ևս մեկն է, որի ազդեցությունը մենք դեռ սուր ձևով զգալու ենք։
«Փոքր դպրոցները փակվելու են, և երեխաների զգալի մասը ընդհանրապես դուրս է մնալու կրթական համակարգից։ Արդյոք դա ավելի մեծ ազդեցություն չի՞ ունենում գրագիտության վրա, քան թե ատեստացիան»,–ասում է Մխիթարյանը։
Ըստ նրա՝ ոլորտում կայացված ու կայացվող որոշումները բերել են նրան, որ Հայաստանը տարածաշրջանում կրթության մակարդակով վերջին տեղում է (հունիսին հրապարակվել էր համաշխարհային բուհերի հերթական հեղինակավոր վարկանիշային աղյուսակը՝ QS World University Rankings-ը, որտեղ լավագույն 1000 բուհերի շարքում ներկայացված չէր հայաստանյան որևէ համալսարան– խմբ․)։
«Ամիսներ առաջ Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը հրապարակվեց․ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում մոտ 17 հազար դպրոցահասակ երեխա ուղղակի դուրս է մնացել կրթության համակարգից, չի գնում դպրոց։ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ դպրոցահասակ 10 երեխայից մեկը դպրոց չի հաճախում։ Պարզ է, որ բուհ էլ չի գնա, իր կրթությունը չի շարունակի։ Սրանք սարսափելի թվեր են, նույնիսկ Խորհրդային Միությունում ամենահետամնաց միջինասիական երկրները հիմա Հայաստանից ավելի լավ վիճակում են»,- նկատում է փորձագետը։
Ըստ ուսումնասիրության՝ կրթության համակարգից դուրս մնալու գլխավոր պատճառը մնում է սոցիալականը․ ընտանիքը չի կարողանում երեխայի հագուստը, դպրոցական պարագաներն ապահովել։ Վստահ է, որ փոքր դպրոցների փակումն այս թվի աճին է բերելու։
Վստահ է՝ կրթության վիճակի բարելավման միակ ձևը կրթության ոլորտում որոշում կայացնողների շտապ փոփոխությունն է, այլ ոչ թե ատեստացիան։