https://arm.sputniknews.ru/20260806/nvoan-chhaghtec-sjvonin-bajc-futbvolajin-evragavati-hajvord-pul-durs-galu-shanser-uni-105492994.html
«Նոան» չհաղթեց «Սյոնին», բայց ֆուտբոլային եվրագավաթի հաջորդ փուլ դուրս գալու շանսեր ունի
«Նոան» չհաղթեց «Սյոնին», բայց ֆուտբոլային եվրագավաթի հաջորդ փուլ դուրս գալու շանսեր ունի
Sputnik Արմենիա
«Սյոնի» և «Նոայի» միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին Շվեյցարիայում։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T22:39+0400
2026-08-06T22:39+0400
2026-08-06T22:40+0400
«նոա» ֆուտբոլային ակումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/06/105492073_0:0:1080:608_1920x0_80_0_0_d305a08094a3267d38238ae7225c47a9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» ոչ-ոքի՝ 2:2 է խաղացել շվեյցարական «Սյոնի» հետ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլի առաջին խաղում:Խաղի առաջին կեսը խոստումնալից էր հայկական ակումբի համար։ Արդեն 5-րդ րոպեին «Նոան» 11-մետրանոցի իրավունք ստացավ, որն իրացրեց Էլդեր Ֆերեյրան: 13-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ուինսլի Բոտելին հավասարեցրեց հաշիվը: Սակայն արդեն վեց րոպե անց Գոռ Մանվելյանը ֆլանգից փոխանցումից հետո գնդակն ուղարկեց «Սյոնի» դարպասը՝ 2:1: Այսպիսի հաշվով թիմերը գնացին ընդմիջման: Ընդ որում, հյուրերը մնացին տասը հոգով՝ վերջին հույսիֆոլի համար հեռացվեց Նեֆտին:Երկրորդ խաղակեսում թվում էր, թե «Նոան» պետք է «կոտրեր» մրցակցին, բայց… գոլ բաց թողեց Մալթայի հավաքականի խաղացող Իլիաս Շուարեֆի դիպուկ հարվածից հետո, իսկ հետո ինքն էլ մնաց տասը հոգով՝ սեփական տուգանային հրապարակի մոտ խախտման համար հեռացվեց Մամբոն: Մինչև խաղի ավարտը հաշիվն այդպես էլ չփոխվեց՝ ոչ-ոքի 2:2, ինչը «Նոային» շանսեր է թողնում եվրագավաթի հաջորդ փուլ դուրս գալու համար:Նշենք, որ շվեյցարական «Սյոնի» և «Նոայի» միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին Շվեյցարիայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/06/105492073_0:0:1080:810_1920x0_80_0_0_4044945ccad8f4fd38781f98711874b5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«նոա» ֆուտբոլային ակումբ
22:39 06.08.2026 (Թարմացված է: 22:40 06.08.2026)
Բաժանորդագրվել
«Սյոնի» և «Նոայի» միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին Շվեյցարիայում։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» ոչ-ոքի՝ 2:2 է խաղացել շվեյցարական «Սյոնի» հետ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլի առաջին խաղում:
Խաղի առաջին կեսը խոստումնալից էր հայկական ակումբի համար։ Արդեն 5-րդ րոպեին «Նոան» 11-մետրանոցի իրավունք ստացավ, որն իրացրեց Էլդեր Ֆերեյրան: 13-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ուինսլի Բոտելին հավասարեցրեց հաշիվը: Սակայն արդեն վեց րոպե անց Գոռ Մանվելյանը ֆլանգից փոխանցումից հետո գնդակն ուղարկեց «Սյոնի» դարպասը՝ 2:1: Այսպիսի հաշվով թիմերը գնացին ընդմիջման: Ընդ որում, հյուրերը մնացին տասը հոգով՝ վերջին հույսիֆոլի համար հեռացվեց Նեֆտին:
Երկրորդ խաղակեսում թվում էր, թե «Նոան» պետք է «կոտրեր» մրցակցին, բայց… գոլ բաց թողեց Մալթայի հավաքականի խաղացող Իլիաս Շուարեֆի դիպուկ հարվածից հետո, իսկ հետո ինքն էլ մնաց տասը հոգով՝ սեփական տուգանային հրապարակի մոտ խախտման համար հեռացվեց Մամբոն: Մինչև խաղի ավարտը հաշիվն այդպես էլ չփոխվեց՝ ոչ-ոքի 2:2, ինչը «Նոային» շանսեր է թողնում եվրագավաթի հաջորդ փուլ դուրս գալու համար:
Նշենք, որ շվեյցարական «Սյոնի» և «Նոայի» միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին Շվեյցարիայում։