Այս քայլը կարելի էր կանխատեսել. Ռուսաստանը նաև կսահմանափակի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան։ Այս մասին, անդրադառնալով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հայատարարության, գրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Համեմատության համար՝ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Ռուսաստանից Հայաստան է այցելել 416,000 զբոսաշրջիկ, որը կազմում է Հանրապետություն ներգնա զբոսաշրջիկների ընդհանուր հոսքի մոտ 40%-ը։
Հաջորդը գազն է, բենզինը, դիզելային վառելիքը, ոսկին, ադամանդները և Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները։
Լեգիտիմության ճգնաժամը հենց այսպիսինն է»։
Հիշեցնենք, որ այսօր, հայկական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Վալենտինա Մատվիենկոյի և Ռուբեն Ռուբինյանի միջև։
Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը նշել էր, որ ստիպված կլինեն իրենց քաղաքացիներին հորդորել չայցելել Հայաստան։