Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով


Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով: Տագնապ է հայտարարվել երկրի բոլոր խոշոր զբոսաշրջային կենտրոններում, այդ թվում՝ Հռոմում, Բոլոնիայում, Միլանում, Նեապոլում, Վենետիկում, Ֆլորենցիայում, Պալերմոյում: Առանձին շրջաններում ջերմաստիճանը հասնում է 40 աստիճան Ցելսիուսի: Շոգ եղանակը կպահպանվի առնվազն ևս 10 օր:


Շոգի պատճառով ռեկորդային չափով նվազել է Եվրոպայի երկրորդ ամենաերկար գետի Դանուբի ջրի մակարդակը: Հունգարիան և Ռումինիան գետի մակարդակի նվազման պատճառով սկսել են էլեկտրաէներգիա խնայել: Հունգարիան փակել է իր միակ ատոմակայանը, որը գետի ջուրն օգտագործում է սառեցման համար:


Վերջին շաբաթներին անոմալ տապ է գրանցվել նաև Ֆրանսիայում և Իսպանիայում, որն ուղեկցվել է անտառային հրդեհներով:

Դիտումների քանակ3

Leave a comment