«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը զորակցություն են հայտնում Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ վստահ լինելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժանապատվությունը, անկախությունն ու դարավոր առաքելությունը վեր են ցանկացած քաղաքական շահարկումից։
Ձեր կողքին ենք, Վեհափառ Հայր։
Աստծո օրհնությամբ թող հաղթանակը Ձեզ ուղեկից լինի վաղվա դատական գործընթացում, և այս փորձությունն անցնեք պատվով, իմաստությամբ ու հաղթական։
Մենք կոչ ենք անում պահպանել արժանապատվությունը, ազգային համախմբվածությունը և հարգանքը օրենքի նկատմամբ՝ համոզված լինելով, որ արդարությունը պետք է հաղթի, իսկ մեր ազգային և հոգևոր արժեքները՝ մնան անսասան։
Տէր, պահեա՛ զԵկեղեցիդ Հայաստանեայց անսասան, օրհնեա՛ զհովիւն մեր, զԱմենայն Հայոց Հայրապետն, և առաջնորդեա՛ զժողովուրդդ Քո ի ճանապարհս ճշմարտութեան ու խաղաղութեան։ Ամէն