ԵՄ–ին ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ–ում համագործակցության սկզբունքների խախտում է. Մատվիենկո

https://arm.sputniknews.ru/20260806/emin-hh-andamakcutjuny-eatmum-hamagvortsakcutjan-skzbunqneri-khakhtum-e-matvienkvo-105488701.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89812233_0:0:1422:1066_1920x0_80_0_0_f5d655ea364b9abba5036da3dc1f6948.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, վալենտինա մատվիենկո, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, վալենտինա մատվիենկո, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ՌԴ նախագահը նշել էր, որ Հայաստանում անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում համաժողովրդական հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կնշանակի Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության սկզբունքների խախտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում։

«Դաշնության խորհրդի նախագահն անդրադարձել է Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիությանն անդամակցելու մտադրությանը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը կնշանակի այն սկզբունքների խախտում, որոնց վրա հիմնված է համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում»,- նշվում է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Մատվիենկոն ընդգծել է, որ ռուսական կողմն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում համապատասխան համազգային հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը:

Հավելենք, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում խոսվում էր Հայաստանում հնարավորինս շուտ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։

Հուլիսի 27-ին էլ կայացել էր ՀՀ–ի և ՌԴ–ի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Ինչպես հայտնել էր Կրեմլը, հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շեշտել էր Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։
ԵՄ, թե ԵԱՏՄ հարցով հանրաքվե անելու ժամկետի խոսույթն անընդունելի է․ Փաշինյան

Leave a comment