Հունիսից ի վեր ՀՀ–ում 8 մարդ է խեղդվել ջրում. ի՞նչ է արվում նման դեպքերը կանխելու համար

https://arm.sputniknews.ru/20260806/hunisic-i-ver-hhum-8-mard-e-kheghdvel-jrum-inch-e-arvum-nman-depqery-kankhelu-hamar-105488074.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/16/103715761_107:0:1530:1067_1920x0_80_0_0_3e75d6cd815c37a34d6654db6495f8ae.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ջուր, ջրահեղձ, փրկարար, ներքին գործերի նախարարություն (նգն), սևան, գետ, մարտին գաբրիելյան

հայաստան, ջուր, ջրահեղձ, փրկարար, ներքին գործերի նախարարություն (նգն), սևան, գետ, մարտին գաբրիելյան

Բաժանորդագրվել

Ջրամբարների ու գետերի մոտ ջրահեղձության դեպքերը կանխելու համար ՆԳՆ փրկարար ծառայությունը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հունիսից ի վեր Հայաստանում ջրահեղձության 8 դեպք է գրանցվել Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում, մահացել է 10 քաղաքացի, որոնցից 3-ը` անչափահասներ։ Հիմնական պատճառները եղել են անզգուշությունը, ծնողների անուշադրությունը, չթույլատրված վայրերում լողալն ու գետերի արագ հոսանքը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ, ՓԾ գնդապետ Մարտին Գաբրիելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ջրահեղձման դեպքերը կանխելու համար ՓԾ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Սևան համայնքի 1, 2 և 3, ինչպես նաև Շողակաթ համայնքի հանրային լողափերում։

Շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոն օրերին ջրային հատվածներում իրազեկման աշխատանքներ են իրականացնում՝ ինչպես պետք է պահպանել անվտանգության կանոնները։

Ջրափրկարարները պարբերաբար հայտարարում են, որ լողանշանները չի կարելի հատել, ոգելից խմիչք օգտագործած վիճակում ջուրը մտնել չի թույլատրվում, իսկ անչափահաս երեխա ունեցողներին էլ հորդորում են ավելի ուշադիր ու զգույշ լինել։

Նա հայտնեց, որ երբեմն խնդիրներ են լինում ոգելից խմիչք օգտագործած քաղաքացիների հետ։ Օրինակ՝ ջրափրկարարները հորդորում են այդ վիճակում չմտնել ջուրը, բայց քաղաքացիներն ընդդիմանում են։ Նման դեպքերում նաև հարկադիր կերպով ծառայողները քաղաքացիներին հեռացնում են ջրային տարածքից։

Փրկարար ծառայության ջրափրկարարներն իրենց աշխատանքը կատարում են միայն հանրային լողափերում, իսկ մասնավոր ափերում տնտեսվարողը պետք է իր տարածքի անվտանգությունն ապահովի։

Ինչ վերաբերում է ջրամբարների ու գետերի մոտ ջրահեղձության դեպքերը կանխելուն կամ նվազեցնելուն ուղղված աշխատանքներին, ապա ՆԳՆ փրկարար ծառայությունը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Համապատասխան վայրերում ցուցանակներ են տեղադրվել և տեղադրվելու՝ իրազեկելու, որ տվյալ հատվածներում լողալն արգելվում է, կամ վտանգավոր գոտի է համարվում։

Հիշեցնենք` ջրահեղձության ամենաաղմկահարույց դեպքը տեղի ունեցավ հունիսի 15-ին, երբ հայտնի դարձավ, որ 2 անչափահաս քույրեր ընկել են Փամբակ գետը։ 7 տարեկան աղջկա մարմինը հնարավոր եղավ հայտնաբերել դեպքից 2 օր անց, իսկ 13 տարեկանինը` 8 օր անց։ Նրանք փորձել էին անցնել գետի վրայով անցնող խողովակի վրայով։
Հունիսի 26-ին նույն գետում հայտնաբերվեց ավտոմեքենա և տղամարդու դի։ Պարզվեց, որ ջրահեղձ եղած տղամարդը Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, որը վթարի ենթարկված մեքենայի ուղևորն էր։ Դեպքից 2 օր անց փրկարարները գետում հայտնաբերեցին վարորդին՝ 36-ամյա Տիգրան Կարապետյանին։
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրի տարածքով անցնող հոսող Արգիճի գետում անչափահաս է խեղդվել` 17-ամյա Աշոտը։ 2 ընկերներին հաջողվել էր դուրս գալ գետից։
Հուլիսի 10-ին Տավուշի մարզի Խաչաղբյուր գետից դուրս բերվեց 19-ամյա պայմանագրային զինծառայող Էրիկ Ս․-ի մարմինը։ Դեպքը տեղի էր ունեցել Գետահովիտ գյուղում։ Ըստ տեղեկությունների՝ զինծառայողն անզգուշաբար էր ընկել գետն ու գլուխը հարվածել քարերին։
Հուլիսի 19-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում 80-ամյա քաղաքացի Սեյրան Օ․-ն խեղդվեց Աղստև գետում։ Նա Իջևանի Շատրվանների հրապարակում աստիճաններից իջնելիս էր ընկել գետը։ Տղամարդու մարմինը հայտնաբերվեց ավելի քան 1 ժամ տևած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում՝ ընկնելու վայրից 7 կմ հեռավորության վրա՝ Խաշթառակ գյուղի կամրջի մոտ։

Հուլիսի 19-ին ջրահեղձության 2 դեպք գրանցվեց` մեկը` Լոռու մարզի Շիրակամուտ բնակավայրի մոտակայքում, մյուսը՝ Վայոց Ձորի մարզի Գողթանիկի ջրվեժում։ Շիրակամուտում 43-ամյա Վաչագան Հ․-ն էր խեղդվել, նրա մարմինը հայտնաբերվել էր մոտ 1 ժամ որոնողական աշխատանքներից հետո։ Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել էր 21-ամյա Արա Ք․-ի մարմինը։

Ջրահեղձության վերջին դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին։ 75-ամյա Համլետ Բաղդասարյանը խեղդվել էր Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի ջրատարում։
Բացի ամռան ամիսներից, այս տարի ջրահեղձության ևս մեկ դեպք արձանագրվել էր ապրիլի 4-ին։ Վաղ առավոտյան 2 երիտասարդներ էին խեղդվել Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում։

Իհարկե, արձանագրվել են նաև դեպքեր, երբ ինչ-ինչ հանգամանքներում քաղաքացիներն ընկել են ջրային ավազաններ, բայց նրանց հնարավոր է եղել փրկել։

Հուլիսին ջրափրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ Սևանա լճում հաջողվել է փրկել մի քանի քաղաքացու։ Հուլիսի 26-ին ջրից դուրս է բերվել 22-ամյա մի երիտասարդ, իսկ հուլիսի 29-ին ափ են վերադարձվել սերֆինգի տախտակով 1,5 կմ հեռացած 4 քաղաքացիներ։

Օգոստոսի 5-ին էլ կրկին Սևանա լճի հանրային լողափերից մեկում 5 տարեկան աղջնակի են փրկել, որը 10 մետր հեռավորության վրա է եղել ափից։

Leave a comment