Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.08.2026 | 17:45

Ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավոր Գարիկ Սարգսյանը Նաիրի Հունանյանի վերաբերյալ հարցադրում է ուղղել Վարդևանյանին՝ ներկայացնելով հիպոթետիկ իրավիճակ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին: 

Պատգամավորը հետաքրքրվել է՝ եթե Հունանյանը կալանավորվեր նախքան ԱԺ մտնելը՝ գաղտնալսման հիման վրա, արդյո՞ք Վարդևանյանը կարդարացներ նրան՝ որակելով դա որպես պարզ «գլուխգովանություն»: Սարգսյանը սա համեմատել է Արթուր Սարգսյանի դեպքի հետ. «Այսինքն՝ Արթուր Սարգսյանը պետք է այդ ավտոբուսը տրաքացներ… մարդկանց գլուխը ուտեր, նոր դրանից հետո գնայինք կալանավորեինք իրեն»:

Ի պատասխան՝ Արամ Վարդևանյանը նշել է, որ եթե իրավապահ մարմինները ունեցել են ձայնագրությունները նախքան Հոկտեմբերի 27-ը և չեն կանխել հանցագործությունը, ապա դա անփութություն է: 

«Իրենք ի՞նչ պետք է անեին. պետք է կանխեին, որովհետև գործողությունը ստացվում է՝ դառնում էր իրականության օբյեկտիվ կողմին մոտ»,- պարզաբանել է նա:

Վարդևանյանը շեշտել է, որ խափանման միջոցը ոչ թե պատիժ է, այլ վարքագիծ ապահովելու գործիք: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment