Եվրոպան հետ է մնում գազի գնումների ծրագրից

Bloomberg-ի փոխանցմամբ՝ հուլիսի արդյունքներով Եվրոպական պերիմետր (European Perimeter) կոչվող երկրների խումբ ներմուծված հեղուկացված բնական գազի (LNG) ծավալը կազմել է 4.9 մլն տոննա։ Այդ մասին հայտնում է BloombergNEF-ի վերլուծական ծառայությունը։

Ցուցանիշը 34%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում, տարեկան կտրվածքով մատակարարումների անկումը գրանցվում է արդեն չորրորդ ամիսն անընդմեջ՝ սկսած ապրիլից։

BloombergNEF-ում մատակարարումների նվազումը կապում են բնական գազի համաշխարհային թանկացման հետ։ Գների աճին նպաստում է Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունը, որն ավելի է սրում գնորդների մրցակցությունը հեղուկացված բնական գազի (LNG) բեռնաքանակների համար։

Եվրոպայում ջեռուցման սեզոնի մեկնարկին մնացել է մոտ երկու ամիս։ Ստորգետնյա գազապահեստարանների լցվածության մակարդակը դեռևս ցածր է, ուստի տարածաշրջանի երկրները շուտով ստիպված կլինեն կտրուկ ավելացնել վառելիքի գնումները՝ անտեսելով բարձր գները, որպեսզի հասցնեն նախապատրաստվել ձմռան ցրտերին։

Վերջերս BloombergNEF-ի փորձագետները նշել էին, որ Եվրոպան զգալիորեն հետ է մնում գազապահեստարանների լցման նախատեսված ժամանակացույցից։

Leave a comment