Փաշինյանը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

 Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետներին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը, որից հետո տեղի է ունեցել համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

Նիստի սկզբում Ադիլբեկ Կասիմալիևը ողջունել է ներկաներին և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:

Հաջորդիվ նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր»:

Leave a comment