Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.08.2026 | 19:04

Ազգային ժողովի նիստում իշխող խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների ելույթներին՝ Արամ Վարդևանյանի խոսքը համեմատելով կինոմրցանակաբաշխության հետ, իսկ Լևոն Քոչարյանին հորդորելով այլևս չխոսել Մարտի 1-ի իրադարձություններից։

Անդրադառնալով Արամ Վարդևանյանի ելույթներին՝ պատգամավորը նկատել է, որ դրանք թատերականացված տպավորություն են թողնում․ «Երբ որ դուք ելույթ եք ունենում, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ հեսա պիտի այդ պահին լույսերը անջատվեն, պրոժեկտորը միանա, սպիտակ ծրարով և ոսկե արձանիկով մեկը դուրս գա ու ասի՝ «Օսկարը գնում է քեզ, Արամ Վարդևանյան»։ 

Նա նաև քննադատել է թեկնածուի, ըստ Գաբրիելյանի մեկնաբանմամբ, ուղիղ հարցերին բովանդակային չպատասխանելու ունակությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment